Միդաս անունով չորս ականջներով կատուն Instagram-ում աստղ է դարձել։ Ladbible-ը պատմել է բնածին գենետիկական անոմալիա ունեցող կենդանու մասին:
 
Նշվում է, որ Միդասի մի զույգ ականջները գտնվում են մյուսի ներսում։ Բացի այդ, կատուն որովայնի վրա ունի սպիտակ սրտաձեւ բիծ։
 
Ենթադրվում է, որ Միդասը ռուսական կապույտ կատվի մետիս է։ Կատուն ապրել է ապաստարանում, որի աշխատակիցները սկսել են համացանցում հրապարակել նրա նկարները։ Իր հայտնիության շնորհիվ նա տուն է գտել Թուրքիայում։
 
Միդասի տերը Instagram-ում նրա համար էջ է բացել, որին արդեն բաժանորդագրվել է ավելի քան 22 հազար մարդ։
 
Նոր տանը կենդանին ընկերներ ունի՝ կատու և շուն։