«Միսս տրանս Ամերիկա» տրանսգենդերների գեղեցկության մրցույթի հիմնադիր Քրիստա Լի Սթիլ–Քնուդսլայնն իր տանը մահացած է հայտնաբերվել:
42 ամյա կնոջը դանակահարել են՝ մարմնական ծանր վնասվածքներ հասցնելուց հետո:
Ինչպես հաղորդում է newnownext.com կայքը, այս պահին սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա ամուսնուն՝ Մարկ Սթիլ–Քնուդսլայնին, ով, ի դեպ, ինքնակամ է ներկայացել ոստիկանական բաժանմունք և հայտնել, որ զղջում է իր հանցանքի համար:
Կայքը նաև հայտնում է, որ զույգն ամուսնացել էր ընդամենը մեկ տարի առաջ: