Ռիո դե Ժանեյրոյում երկրորդ անգամ տրանսգենդերների գեղեցկության մրցույթ է անցկացվել հոկտեմբերի 22-ին, հայտնում է Lenta.ru-ն:
Այս անգամ միջոցառմանը մասնակցել է մինչև 35 տարեկան 31 մարդ: Հիմնականում մասնակիցները գեղեցկության ոլորտի աշխատակիցներ են եղել՝ մոդելներ, վարսահարդարներ, ոճաբաններ, դիմահարդարներ, ֆիտնեսի ակումբների աշխատակիցներ:
Գեղեցկության մրցույթը կազմակերպել են Բրազիլիայի տրանսվեստիտների և տրանսսեքսուալների միության ներկայացուցիչները:
Այս կերպ նրանք որոշել են ուշադրություն հրավիրել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների խնդիրներին: Մրցույթի արդյունքում հաղթանակը շնորհվել է Ռաիկա Ֆերազին, ով կարող է մասնակցել նոյեմբերի 1-ին Թայլանդում կայնալիք միջազգային մրցույթին: