Tert.am-ը գրում է.
«Միսս Ռուսաստան- 2014» տիտղոսին այս տարի արժանացել է Սարատովի մարզի Բալակովո քաղաքի բնակչուհի Յուլյա Ալիպովան։
Առաջին Վիցե-միսս կոչմանն է արժանացել Անաստասիա Ռեշետովան՝ Մոսկվայից, իսկ երկրորդ Վիցե-միսս կոչմանը՝ Անաստասիա Կոստենկոն՝ Ռոստովի մարզից։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան աշխարհի ցանկացած երկրում սովորելու հնարավորություն, գրում է loveradio.ru-ն։
Մրցույթի եզրափակիչ մասին մասնակցել է 50 աղջիկ։
Հաղթող Յուլյա Ալիպովան ստացել է ոչ միայն սպիտակ ոսկուց պատրաստված և ադամանդներով ու մարգարիտներով զարդարված թագ, այլև 100.000 դոլար դրամական մրցանակ, ինչպես նաև Hyundai Solaris ավտոմեքենա։ Բացի այդ, «Միսս Ռուսաստան» կոչումը նրան թույլ կտա ներկայացնել Ռուսաստանը «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» մրցույթներում։