Արդեն 16 տարի Ռուսաստանում տեղի է ունենում ամուսնացած կանանց գեղեցկության մրցույթը: Այս տարի մրցույթին մասնակցել  են տարբեր տարիքի կանայք: Մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը 23 տարեկան էր, իսկ ամենամեծը` 50:

 

Մրցույթի մասնակիցները ոչ միայն բոլոր տղամարդկանց, այլև՝ իրենց ամուսիններին ապացուցեցին, որ չնայած տնային հոգսերին, նրանք կարողացել են պահպանել իրենց գեղեցկությունը և շատ երջանիկ են: Մրցույթի հաղթող է դարձել 39-ամյա Քրիստինա Բելենկայան: Քրիստինան 5 երեխաների մայր է: Նրա ամենամեծ երեխան 20 տարեկան է: