02:50
«Միսս Բոստոն» մրցույթի հաղթողը հայուհի է

Բոստոնում ավարտված «Միսս Բոստոն» ամենամյա գեղեցկության մրցույթում հաղթողը հայուհի Քրիստինա Այանյանն է:  Նա ծնվել է ԱՄՆ-ում, գեղեցկության մրցույթների է մասնակցում յոթ տարեկանից: Տասը տարեկանում  Քրիստինան ճանաչվել է «Միսս Բոստոն» մանկապատանեկան մրցույթի հաղթող, իսկ 2013 թ.-ին ստացել է Մասաչուսեթս նահանգի «Միսս արտակարգ անչափահաս-2013» մրցույթի գլխավոր թագը:

Քրիստինա Այանյանը լավ տիրապետում է հայերենին, հաճախ է այցելում Հայաստան, ներգրավված է համայնքային կյանքում, իսկ ավելի վաղ աշխատել է ABC հեռուստաընկերությունում՝ լուսաբանելով Emmy մրցանակաբաշխությունը։ Այժմ թղթակցում է The Armenian Weekly-ին:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս