Վրացուհի մոդել, 18-ամյա Թինաթին (Տիկո) Բաբլուանին նվաճել Է «Միսս Մոլորակ» տիտղոսը Վրաստանում կայացած Miss Planet – Georgia 2015 գեղեցկության միջազգային մրցույթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին:

 

Մրցույթին մասնակցել են 26 աղջիկներ աշխարհի տարբեր երկրներից: Վրաստանում «Միս Մոլորակ» մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվում Է առաջին անգամ: Մասնակից աղջիկները մրցել են ազգային տարազների, լողազգեստների մրցույթում եւ տաղանդների փուլում: Հաղթողին ընտրել են միջազգային ժյուրիի անդամները, որի կազմում Էին 20 երկրների ներկայացուցիչներ:

 

«Փոխմիսս մոլորակ 2015» տիտղոսը շնորհել են Շվդիայից մասնակից Ֆրիդա Ֆոռնանդերին՝ «Միս Շվեդիա - 2014» մրցույթի հաղթողին:

 

Տարբեր անվանակարգերում նշվել են մրցույթի նաեւ մյուս մասնակիցները: Հայուհի մասնակիցը ճանաչվել Է «Միսս նրբագեղություն», ռուսաստանցիները շահել են միանգամից չորս անվանակարգ՝ «Միսս հմայք», «Միսս թոփ-մոդել», «Միսս սպորտ» եւ «Միսս տաղանդ»: Լատվիան հաղթող Է դարձել «Միսս մամուլ» անվանակարգում, ղրիմցի գեղեցկուհին նվաճել Է «Միսս անհատականություն» տիտղոսը, իսկ հոլանդուհին շահել Է «Միսս ժպիտ» անվանակարգը:

 

Մալայզիացի աղջիկը դարձել Է «Միսս նազելիություն», իսկ «Միսս բարեկամություն» անվանակարգը բաժանել են Ղազախստանի եւ Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչները: Բուլղարիան հաղթել Է «Միսս գեղեցկուհի», Լեհաստանը՝ «Ֆոտոգենություն» անվանակարգերում, «Միսս ինտերնետ» Է դարձել Ուկրաինան, «Մոլորակի միսս բիկինի»՝ Պորտուգալիան: