Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram սոցկայքում ամենաշատ հետևորդներ ունեցող աստղերից է, գրում է dailymail.co.uk-ը՝ հավելելով, որ նրա հետևորդների թիվը հասել է 160 մլն-ի:

Դա շատ է ուրախացրել Քարդաշյանին, որը, հրապարակելով մի քանի նոր լուսանկար, կից գրել է. «160 մլն, սիրում եմ բոլորիդ»:

Հատկանշական է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ անցած տարվա հոկտեմբերին, նրա հետևորդների թիվը 150 մլն էր, սակայն աստղին հաջողվել է հինգ ամսում ևս տասը միլիոն հետևորդ հավաքել:

Այժմ Քարդաշյանին մնում է ևս երկու միլիոն հետևորդ ունենալ կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների ինստագրամյան հետևորդների ցուցանիշին հասնելու համար:

Նշենք, որ Քարդաշյան-Ջեներ աստղային ընտանիքի կանայք բավականին խոշոր գումարներ են վաստակում ինստագրամյան գովազդների միջոցով, ինչը նշանակում է, որ սոցկայքը ժամանցի վայր լինելուց զատ դարձել է նաև եկամտի լուրջ աղբույր: