Շատերին է հետաքրքրում, թե մոդելներին ինչպես է հաջողվում այդքան գեղեցիկ կազմվածք ունենալ: Գեղեցկուհի սուպերմոդել Իրինա Շեյքը ասել է, որ գեղեցիկ կազմվածք ունենալու համար պետք չէ դիետա պահել և հրաժարվել համեղ սնվելուց: Նրա խոսքով` ինքն այդքան գեղեցիկ կազմվածք ունի` հաճախակի սպորտով զբաղվելու շնորհիվ:
Նույնը խորհուրդն է տալիս նաև բրազիլացի մոդել Ժիզել Բունդհենը, ով վերջերս է մայրացել և մի փոքր գիրացել: Սպորտով զբաղվելով` նա այժմ բավականին նիհարել է: Իսկ ահա Ալեսսանդրա Ամբրոսսիոն ասում է, որ ինքը շատ է սիրում համեղ սնվել: Նա հատկապես շատ միս է ուտում: Մի խոսքով` ինչպես տեսնում եք, գեղեցիկ կազմվածք ունենալու համար պետք է ճիշտ սնվել և սպորտով զբաղվել:
Իրինա Շեյք
Ժիզել Բունդհեն
Ալեսսանդրա Ամբրոսսիո
Մարիա Շարապովա
Կարա Դելեվին
Իրենա Պանարոշկու
Յանա Ռուդկովսկայա
Կետի Տոպուրիա
Քամերոն Դիաս