«Ռուսաստանյան Stoyn գովազդային ստուդիան (հիմնադիր՝ Վիկտորյա Մամիկոնովա և Սերգեյ Ստարոստին) նոր «կրեատիվ» պաղպաղակներ է առաջարկում, որոնք բաղկացած են տարբեր ըմպելիքների սառեցված տարբերակներից»- գրում է tert.am-ը:
Դրանից բացի, այս պաղպաղակներն առանձնանում են նրանով, որ ներկայացնում են այս կամ այն հայտնի դեմքին: Այդպես պաղպաղակ դարձած նշանավոր մարդկանց շարքում են Մայակովսկին, Մերիլին Մոնրոն, Մարկ Ցուկերբերգը, Չե Գևարան:
Կան նաև սարսափազդու կերպարներ՝ ամերիկյան մշակույթից, ինչպիսիք են՝ Չաքին կամ Ֆրեդի Քրյուգերը:
Լուսանկարները՝ այստեղ: