Մերիլին Մոնրոյի հոր՝ Չարլզ Սթենլի Գիֆորդի շնորհավորական բացիկը աճուրդում վաճառվել է 31 հազար դոլարով, հայտնում է People-ը։

Մերիլին Մոնրոյի ամենաանձնական իրերից մեկը՝ նրա հոր՝ Չարլզ Սթենլի Գիֆորդի ծննդյան բացիկը, հանգստյան օրերին Julien's Auctions-ում և TCM Present-ում վաճառվել է ռեկորդային բարձր գնով: Աճուրդի տան տարածած մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ բացիկը միակ հայտնի նյութական արտեֆակտն է, որը կապ է հաստատում Գիֆորդի և նրա հայտնի դստեր միջև:

 

«Բացիկը վաճառվել է 31 250 դոլարով», -Թվիթերում գրել է աճուրդի տունը։

Այս տարվա սկզբին ԴՆԹ-ի անալիզը ապացուցեց, որ Չարլզ Սթենլի Գիֆորդը հանգուցյալ կինոլեգենդի կենսաբանական հայրն է։ Հաղորդվում է, որ հայր և դուստր հարաբերությունները կներկայացվեն նոր վավերագրական՝ «Մերիլին, նրա վերջին գաղտնիքը» ֆիլմում: