Ադոլֆ Հիտլերի հեռախոսագիրքը, որը 72 տարի առաջ Ռեյխսգրասենյակում հայտնաբերել է բրիտանահպատակ Ջոն Հոջը, Մեծ Բրիտանիայի Henry Aldridge and Son աճուրդի տանը վաճառվել է 33 հազար ֆունտով (մոտ 44,5 հազար դոլար):
Գրքում ձեռագիր ավելի քան 200 հեռախոսահամարներ կան՝ ներառյալ Հենրիխ Հիմլերի, Իոսիֆ Գեբելսի, Ռուդոլֆ Հեսի, Հերման Գյորինգի, Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի, Ռեյնհարդ Հեյդրիխի, Ալբերտ Բորմանի և ԷսԷս-ի այլ բարձրաստիճան անդամների համարները:
Հեռախոսագրքի նախնական գինը կազմում էր 10-15 հազար ֆունտ: Վաճառողի և գնորդի անունները չեն հաղորդվում:
Աղբյուրը՝ life.panorama.am