Լիվերպուլում գտնվող բնակելի տունը, որտեղ իր մանկությունն է անցկացրել բրիտանական The Beatles խմբի նախկին մասնակից Փոլ Մաքքարթնին, Մեծ Բրիտանիայում կայացած աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ ստեռլինգով (շուրջ 231 հազար դոլար), հաղորդում է բրիտանական Guardian թերթին:

 

Տների վաճառքով զբաղվող Countrywide Property Auctions ընկերության սակարկությունները տեղի են ունեցել Cavern Club նորացված լիվերպուլյան ակումբում, որտեղ իր կարիերայի սկզբում հաճախ էր ելույթ ունենում նշանավոր քառյակը:

 

«Մենք ուրախ ենք, որ վաճառել ենք The Beatles-ի և Լիվերպուլի պատմության այս կուլտային հատվածը»,-հայտարարել է ընկերության մենեջեր Էնդրյու Բրաունը:

 

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Մաքքարթնիների ընտանիքը Լիվերպուլի հարավի ոչնչով աչքի չընկնող այդ տուն էր տեղափոխվել 1947 թվականին, երբ ապագա «բիթլը» չորս տարեկան էր: Երեք ննջարաններով այդ թաունհաուսում Մաքքարթնին ապրել է վեր տարի: Անշարժ գույքի նոր սեփականատիրոջ անունը չի բացահայտվում: