Աշխարհի քարտեզը, որը II դարում կազմել Է անտիկ գիտնական Կլավդիոս Պտղոմեոսը եւ որը XV դարում տպագրվել Գերմանիայում, Նյու Յորքում Christie's-ի աճուրդում վաճառվել Է 317 հազար դոլարով: Աճուրդը կազմակերպողները հույս ունեին դրա դիմաց ստանալու ավելի քան 240 հազար դոլար:

 

Այս քարտեզը տպագրվել Է 1482 թվականին Ուլմ քաղաքում՝ Ամերիկայի հայտնագործումից ընդամենը տասը տարի առաջ: Մինչեւ Մեծ աշխարհագրական հայտնագործությունների դարաշրջանը, Պտղոմեոսի քարտեզները եվրոպացիների համար ծառայել են որպես աշխարհագրական տեղեկությունների հիմնական աղբյուր: Հազվագյուտ իրի գնորդի անունը չի հայտնվում:

 

Christie's-ի ներկայացուցիչների խոսքով՝ ձեռքով գույնզգույն ներկված քարտեզը գերազանց Է պահպանվել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: