Նեյտրոնը հայտնագործած անգլիացի գիտնական Ջեյմս Չեդվիկի (1891 – 1974) նոբելյան մեդալը Նյու Յորքի Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 329 հազար դոլարով: Մեդալի հետ նույն լոտի մեջ եղել է նաև Նոբելյան մրցանակի դափնեկրի դիպլոմը:
«Չադվիկը հույս ուներ, որ իր հայտնագործությունը կիրառում կգտնի բժշկության բնագավառում: Մրցանակային դրամը նա ներդրել է Լիվերպուլում ցիկլոտրոնի (լիցքավորված մասնիկների արագացման կայանքի) կառուցման գործում, որի միջոցով մշակել է քաղցկեղի դեմ պայքարելու համար նեյտրոնային թերապիայի տեխնոլոգիան»,- պատմել Է Sotheby's-ի փորձագետ Սելբի Քիֆերը:
Նա նաեւ հայտնել Է, որ Չեդվիկի հարազատները շուրջ 20 տարի առաջ նրա մեդալը վաճառել էին մի դրամահավաքի, որն էլ այն հանել էր այս աճուրդին: Պարգևը գնողի անունը չի նշվում: