Sotheby's-ի աճուրդում 9 միլիոն դոլարով վաճառվել է ութանկյուն «Բրիտանական վարդագույն Գվիանա» լեգենդար նամականիշը: Այսպիսով, այն դարձել է աճուրդում վաճառված՝ աշխարհում ամենաթանկ նամականիշը:

 

«Ֆիլատելիայի արքայադուստր» ոչ պաշտոնական անվանումն ստացած «Բրիտանական վարդագույն Գվիանիան» տպագրվել է 1856 թականին Ջորջթաունում՝ Գայանայի արդի մայրաքաղաքում: Տեղի փոստի կառավարիչը թողարկել է երեք շարք տարբեր արժեքների նամականիշեր, երբ այդ երկիրը, որն այն ժամանակ Մեծ Բրիտանիայի գաղութն էր, Լոնդոնից չի ստացել նամականիշերի խոստացված խմբաքանակը:

 

1 ցենտ անվանական գնով ամենաԷժան շարքից այսօրվա դրությամբ պահպանվել է միայն մեկ նամականիշ, որն էլ վաճառվել է Նյու Յորքում: «Բրիտանական վարդագույն Գվիանան» օգտագործվել է միայն թերթերի առաքման համար և շատ կարճ ժամանակ: Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ դրա արժեքը նախապես գնահատվում էր 10-ից մինչև 20 միլիոն դոլար: