Բրիտանական "The Beatles" լեգենդար խմբի հիմնադիրներից և մասնակիցներից մեկի՝ Ջոն Լենոնի ձեռագրերի և գծանկարների հավաքածուն գրեթե 3 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի "Sotheby's" աճուրդային տանը:

 

Աճուրդով վաճառվել են պատմվածքներ, բանաստեղծություններ և մատիտանկարներ, որոնց մեծ մասը մտել է Լենոնի կողմից հրատարակված երկու գրքերում՝ «Գրում եմ, ինչպես գրվում է (In His Own Write, 1964) և «Իսպանացին անվի մեջ» (A Spaniard in the Works, 1965):

 

"Sotheby's"-ում նշել են, որ սա Լենոնի գործերի ամենամեծ հավաքածուն է, որը երբևէ հանվել է աճուրդի: Ամենաթանկ լոտը դարձել է «Անընդգրկելի պատահար միս Էնն Դաֆիլդի հետ» (The Singularge Experience of Miss Anne Duffield) պատմվածքը, որը մտել է Լենոնի երկրորդ գրքի մեջ: Այն վաճառվել է 209 հազար դոլարով: