Հինգշաբթի՝ հոկտեմբերի 24-ին, Լոնդոնում կայացած Sothebyʼs աճուրդում սահմանվել է մեկ շիշ վիսկիի գնի նոր ռեկորդ: Այս մասին ասված է ալկոհոլային խմիչքների շոտլանդական ապրանքանիշի պաշտոնական էջում:
1926 թվականի աշտադրության Maccallan-ի 60-ամյա շիշը վաճառվել է 1,5 միլիոն ֆունտով (1,9 միլիոն դոլար): Թե ով է դարձել ռեկորդային թանկ խմիչքի սեփականատերը, անհայտ է:
Հատկանշական է, որ նախորդ ռեկորդը նույնպես սահմանել է նույն ապրանքանիշի վիսկին։ Շիշը ձեռքով նկարազարդել էր իռլանդացի նկարիչ Մայքլ Դիլոնը: 2018-ի աշնանը այն վաճառվել է 1,2 միլիոն ֆունտով (1,5 միլիոն դոլար):
A new auction record has been set for the sale of a bottle of whisky, with The Macallan Fine and Rare 1926 60 Years Old selling for £1.5 million today at @Sothebys London.
Image: Sotheby’s London