Ժնևում 26.7 միլիոն դոլարով վաճառվել է 101.73 կարատ կշռով անթերի մաքուր ադամանդ: Աճուրդը կազմակերպվել էր Christie's աճուրդային տան կողմից, հաղորդում է tert.am-ը` վկայակոչելով ИТАР-ТАСС-ին:
Այսպիսով ռեկորդ է գրանցվել երբևէ աճուրդով վաճառված սպիտակ ադամանդների մեջ: Ադամանդը, որը հայտնաբերվել էր Բոցվանայի հանքերում, առաջին անգամ է հայտնվում շուկայում, ինչը նրա սեփականատիրոջը իրավունք է տալիս քարին անուն տալ: Գնորդի անունը չի նշվում: