Ժնեւի Sotheby’s աճուրդում 21,3 միլիոն դոլարով վաճառվել է աշխարհում գրպանի ամենաթանկ ժամացույցը, տեղեկացնում է  «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Graves Supercomplication անվանումը կրող ժամացույցը, որը պատրաստվել Է 24 կարատ մաքրության ոսկով, կշռում է 500 գրամ: Այն 1930-ական թվականների սկզբին պատրաստել է Շվեյցարիայի Patek Philippe ընկերությունը նյույորքցի բանկիր Հենրի Գրեյվսի պատվերով:

 

920 դետալներից բաղկացած ժամացույցի ստեղծման համար պահանջվել է ութ տարի:

 

Ժամացույցն աճուրդով վաճառվել է իր վերջին տիրոջ՝ արվեստի գործերի քաթարցի հավաքորդ Սաուդ բին Մուհամեդ ալ Թանիի մահվանից ընդամենը երկու օր հետո: Հաղորդվում է, որ կենդանության օրոք նա խոշոր գումարի փող Է պարտք եղել Sotheby’s-ին, որը կմարվի ժամացույցի վաճառքից հետո: