Tert.am-ը գրում է.
Հեղինակավոր Graff Diamonds բրենդն իր անունը մեկընդմիշտ ամրագրեց ոսկերչության պատմության մեջ` ներկայացնելով աշխարհի ամենաթանկարժեք ձևափոխվող ժամացույցը:
Ինչպես նշում է telegraph.co.uk-ը, The Fascination կոչվող ժամացույցը զարդարված է 152 կարատանոց հատընտիր ադամանդներով և արժե 40.700.000 դոլար:
Շքեղ ժամացույցի ժամատախտակը փակվում է հսկայական, անթերի արցունքաձև ադամանդով, ինչից հետո զարդը վերածվում է թևնոցի: Սակայն սա դեռ ամենը չէ. ադամանդը հանվում է ու վերածվում ճոխ մատանու:
Աղբյուրը նկատում է, որ Graff Diamonds-ի գլուխգործոցը «3-ը 1-ում» երբևէ ստեղծված ամենագեղեցիկ զարդերից է, որն ի ցույց է դնում բրենդի հմուտ ոսկերիչների արհեստավարժությունը:
Շարունակությունը ` այստեղ: