Tert.am-ը գրել է.

 

Լոնդոնում Զատկին ընդառաջ ներկայացվել է աշխարհի ամենաթանկ ձուն, որն ամբողջությամբ ադամանդապատ է ու արժե 8.4 մլն դոլար։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, Mirage կոչվող ձուն պատված է 1.000-ից ավելի ադամանդով, որոնցից 100-ը բացառիկ են։ Նմուշն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է ու պատրաստված է 18 կարատանոց ոսկուց։

 

Այն բացվող-փակվող է, իսկ ձվի ներսում տեղադրված է ոսկյա արմավենու ճյուղին կանգնած աղավնին, որը պատրաստված է լեռնային բյուրեղից և խորհրդանշում է խաղաղություն։

 

Լուսանկարները և տեսանյութը` այստեղ: