Որքան էլ տարբեր երկրների իշխանությունները պայքարեն մարմնավաճառության դեմ, այդուհանդերձ պատմությունը վկայում է, որ վերացնել այն չի ստացվում: Ի վերջո, շատերը որոշեցին այլ կերպ վարվել. չես կարողանում հաղթել թշնամուն՝ իշխիր նրան:
Ստորև կտեսնեք աշխարհի ամենաթանկարժեք հասարակաց տները
Ginza Club. Սիդնեյ, Ավստրալիա
Ավստրալիայում մարմնավաճառությունն օրինականացված է, այդ պատճառով հասարակաց տներ կան ցանկացած ճաշակին համապատասխան: Ամենաշքեղը համարվում է Ginza Club հասարակաց տունը: «Ադամանդե ծառայության» մեկ ժամվա գինը սկսում է 320 դոլարից և կախված հաճախորդի ցանկություններից՝ կարող է բազմապատկվել մի քանի անգամ:
Utopia. Բանգկոկ, Թայլանդ
«Ուտոպիան» հանդիսանում է Թայլանդի ամենահայտնի հասարակաց տներից մեկը: Եվ թեկուզ հաճախորդներին շփոթության չի մատնում մինիմալիստական դիզայնը, սակայն ծառայությունների որակն այստեղ բարձրակարգ է:
Bernds Sauna Club. Հեննեֆ, Գերմանիա
Այս հաստատությունում նաև սաունա կա: Դրանից բացի հաճախորդները կարող են օգտվել հաստատության բոլոր հաճույքներից: Հոգնելով սեռական հարաբերություններից՝ հաճախորդը կարող է ստրիպտիզ նայել, լողավազանից օգտվել
Mustang Ranch Resort
Նևադա, ԱՄՆ Օրինականացված հասարակաց տունը ամենաթանկարժեքներից մեկն է Ամերիկայում: Տեսքով այն հյուրանոց է հիշեցնում, սակայն հաճախորդն այստեղ վճարում է ոչ թե սենյակի համար, այլ աղջկա, որը նրան կուղեկցի հաստատությունով:
Sheri’s ranch. Նևադա, ԱՄՆ
«Ռանչո Շերին» շքեղ հասարակաց տուն է և իր մեջ ունի մի ամբողջ սպա-ծառայությունների և մերսումների փաթեթ: Իսկ նրանց համար, ովքեր այստեղ առաջին անգամ են ընկնում, անգամ ճանաչողական էքսկուրսիա են կազմակերպում տարածով:
Club LV. Ամստերդամ, Նիդերլանդներ
Club LV-ը ամենահայտնի ուղեկցորդ ծառայություններից մեկն է Ամստերդամում: Պատվիրելու համար հաճախորդը կարող է միայն զանգահարել, և մի քանի րոպե անց մարմնավաճառները կթակեն դուռը:
Lush. Մարկուլա, Ավստրալիա
Ավստրալական այս հասարակաց տունը հայտնի է նրանով, որ կանանց զուգահեռ սեքս-ծառայություններ են մատուցում նաև տղամարդիկ: Հանգստի մեկ ժամը կարժենա 350 ավստրալական դոլար:
Paradise. Շտուտգարտ, Գերմանիա
Paradise այնքան հանրահայտ է դարձել, որ դրա մասնաճյուղերը ժամանակի ընթացքում սկսել են բացվել նաև երկրի այլ մասերում:
Cafe Millenium. Սան-Պաուլո, Բրազիլիա
Հաստատության անվանումը խաբուսիկ է, սա ամենևին էլ սրճարան չէ, այլ ժամանակակից զվարճանքի կենտրոն կայացած հաճախորդների համար: Այստեղ կան պարահրապարակներ, ակումբներ, սեքս-շոփեր, և, իհարկե, համարներ, որտեղ կարելի է առանձնանալ մարմնավաճառների հետ: Գիշերվա ընթացքում հաճախորդի շուրջ հարյուրավոր աղջիկներ են լինում` նրան գրավելու հույսով:
Իսկ ինչպե՞ս եք Դուք վերաբերվում մարմնավաճառությանը: Արժե՞ արդյոք օրինականացնել այն: