Շվեդիայի Ice Hotel հյուրանոցում են գտնվում աշխարհի ամենաթանկ համարները, որոնք, սակայն, գարնան գալուն պես հալչում են։ Ինչպես նշում է Daily Mail-ը, ամբողջությամբ սառույցից պատրաստված հյուրանոցային համարները կառուցվում են դեկտեմբերին և սկսում հալչել մարտին։

 

Հետաքրքրական է, որ հաճախորդները, համագործակցելով դիզայներների հետ, կարող են իրենց ճաշակի ու գրպանի պարունակության համաձայն որոշել համարի դիզայնը։

 

Իսկ հալչելուց հետո գոյացած ջրից մի շիշ տրվում է հյուրանոցային համարի հաճախորդին՝ որպես հուշ։ Հաղորդվում է, որ յուրահատուկ հյուրանոցում բնակվելու համար մեկ անձը պետք է վճարի 232.000 դոլար։

 

Bespoke design: Guests can create their own room at the Ice Hotel - but only until the sun starts to shine...

 

Լուսանկարների շարունակությունը` այստեղ: