Աշխարհի ամենաթանկ ձեռքի ժամացույցների գները, մեղմ ասած, տպավորիչ են։ Դրանք հավասարազոր և նույնիսկ ավելի են շատ երկրների կարևորագույն գերատեսչությունների տարեկան բյուջեից։
Hublot Classic Fusion Haute Joaillerieза – 1 մլն դոլար։ Պատված է 1185 ադամանդով, որոնք 1800 ժամում մշակել են 15 մասնագետներ։ Որակի ստուգման համար ծախսվել է 200 ժամ։
Roger Dubuis Excalibur Quatuor – 1 մլն շվեյցարական ֆրանկ(1.125.000$)։ Սա կրեմնիայից պատրաստված աշխարհում առաջին ժամացույցն է։ Այդ նյութը տիտանից երկու անգամ թեթև է և չորս անգամ ամուր։ Այս պահին Quatuor –ը RogerDubuis բրենդի ամենաթանկ ժամացույցն է։
Jaeger-LeCoultre Hybris Mechanica à Grande Sonnerie – 1.474.070 դոլար։ Այս ժամացույցը կազմված է 1300 դետալից և կարողանում է մեղեդի նվագել։ Մոդելը թողարկվել է 2009-ին, որպես HybrisMechanica հավաքածուի 55 մոդել։
Vacheron Constantin TourdeI’Ileв – 1.538.160 դոլար։ Բրենդի 250-ամյակին թողարկված 7 օրինակից հավաքածուի այս ժամացույցն ունի երկու ցիֆերբլատ, ինչը առավելագույն քանակությամբ գործառույթ իրականացնելու հնարավորություն է տալիս. տարբեր ժամային գոտիների ճշգրիտ ժամը միաժամանակ տեսնել, օրացույցը առանց տարվա սահմանափակման տեսնել, պարզել արևամուտի ժամը։ 1 մլն դոլար և ավելի արժեք ունեցող ժամացույցների շարքում Vacheron Constantin TourdeI’Ile բարդագույններից մեկն է։
Greubel Forsey Art Piece 1 – 1.500.000 շվեյցարական ֆրանկ (1. 600.000$) դոլար։ Այս ժամացույցը ներկայացվել է SIHH ցուցահանդեսում 2013-ին։ Դիզայնի վերջնական տարբերակը մշակվել է մանրաքանդակի վարպետ Վիլարդ Վիգանի հետ։
The Richard Mille RM 56-01 – 1.850.000 դոլար։ Ժամացույցը պատրաստված է սափֆիրից։ Չնայած Richard Mille բրենդի ժամացույցների գները միայն ու միայն վեցանիշ են, սակայն նշված գինը եզակի է այս մոդելի համար։
The Richard Mille Tourbillon RM 56-02 Sapphire – 2.020.000 մլն դոլար։ Ժամացույցը թափանցիկ է և պատրաստված է մանրացված սափֆիրից։ Ներկայացվել է SIHH ցուցահանդեսում 2014-ին։
A. Lange & Söhne գերմանական բրենդի A. Lange & SöhneGrandComplication ժամացույցը գլխուգործոց է համարվում և գնահատվել է 1.920.000 եվրո (2.497.000$).