Բզեզների «արքան» կամ նրանց շարքում ամենախոշոր ու մեծ տեսակը բնակվում է Լատինական Ամերիկայի արևադարձային անտառներում։ Ինչպես նշում է Oddity Central-ը, միջատի լատինական անվանում է Titanus giganteus։
Միջատի մարմնի երկարությունը հասնում է բզեզների համար աներևակեյելի չափերի՝ 16 սմ-ի։ Այն ունի շատ ամուր ծնոտներ, որոնք ունակ են 2 կես անել փայտյա մատիտը, սակայն դրանք մարդու համար վտանգ չեն ներկայացնում։
Titanus giganteus-ը համարվում է Երկրի վրա բնակվող ամենաառեղծվածային էակներից մեկը։ Դրանք բնակվում են անտառի ամենախոր ու անանցանելի հատվածներում և դուրս են գալիս միայն զուգավորման շրջանում, իսկ դրանց թրթուրները երբեք չեն հայտնաբերվել։
Թեև աշխարհի ամենաերկար բզեզի կոչումը կրում է Հերկուլես բզեզ (17.5 սմ)՝ այն էլ միայն շնորհիվ իր շատ երկար եղջյուրի, այնուհանդերձ Titanus giganteus-ի մարմինն ավելի երկար ու խոշոր է։