Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն անակնկալ ունի իր երկրպագուների համար: Երգչուհին Ինստագրամի իր էջում կիսվել է նոր ֆոտոշարքով և հայտնել, որ շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը:

Կադրերում երիտասարդ մայրիկը կեցվածքներ է ընդունել օդանավի աստիճանների վրա և ներկայացել երկարափեշ ճերմակ զգեստով: Նրա շքեղ կերպարն ամբողջացրել են արձակված վարսերը, խոշոր արծաթյա զարդերն ու վառ դիմահարդարումը:

«Աշխարհի թագուհի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է հետևորդներից մեկը:

Նշենք, որ ֆոտոշարքը մի քանի ժամվա ընթացքում հավաքել է ավելի քան 14 հազար հավանում: