Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է տեղադրել՝ ցույց տալով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Արփին սեւ վերնաշապիկ է կրում։ Նա նախապատվություն է տվել նուրբ շպարին. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Հմայիչ երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել։