Գեղեցկուհի դերասանուհի Արփի Գաբրիելյանը փայլում է ոչ միայն տարբեր նախագծում, այլեւ տարբեր ֆոտոշարքերում: Արփին հաճախ է տարբեր լուսանկարներ հրապարակում սոցիալական կայքերի իր էջում: Լուսանկարներում դերասանուհի-երգչուհին միշտ տարբերվում է իր անթերի տեսքով եւ յուրահատուկ ճաշակով:
Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։
Instagram-ում հրապարակված կադրում Արփին երեկոյան դիմանարդարմամբ է, կրում է սեւ երանգի, երկարափեշ, ուսերը բաց երեկոյան զգեստ։ Հմայիչ կերպարն ամբողջացրել են երկար ականջօղերն ու մեծ մատանին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին մեքենայում։ Արփին սեւ շապիկ էր կրում, որը համադրել էր նուրբ վզնոցի հետ։ Դերսանուհին խոշոր արեւային ակնոց էր կրում եւ նուրբ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր ժամացույցը։ «Գեղեցկուհի», «տիկնիկ»,- մեկնաբանություններում գրել էին հետեւորդները։
Հետևեք NEWS.am STYLE