35-ամյա բրազիլացի մոդել Վանեսա Աթայդեսը տպավորիչ սպրոտային կազմվածք ունի՝ բարակ իրան, փարթամ կուրծք և հետույք, որը պարզապես չես կարող չնկատել: Այնուամենայնիվ, մարմնամարզուհին կարծում է, որ դեռ աճելու տեղ ունի: Աղջիկը ցանկանում է, որ իր «5-րդ կետը» լինի ամենամեծն իր հայրենիքում, իսկ հետո արդեն` ամբողջ աշխարհում:
«Գիտեմ, որ դա կախվածություն է: Երբ ես հասնում եմ իմ նպատակին, չեմ կանգնում, ավելին եմ ուզում: Այսօր ես ուզում եմ ունենալ ամենամեծ հետույքը Բրազիլիայում, բայց գիտեմ, որ դա ունենալուց հետո, ցանկանալու եմ ունենալ աշխարհում ամենամեծը»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, մարմնամարզուհին հեշտ ուղիներ չի փնտրում: Վանեսան խոստովանել է, որ չի պատրաստվում պլաստիկ վիրահատության դիմել: Փոխարենը, թխահերը նախընտրում է իր ժամանակի մեծ մասն անցկացնել մարզասրահում: Իր երազանքն իրականացնելու համար նա ամեն օր առավոտյան ժամը չորսին է արթնանում և շտապում մարզվելու, գրում է Daily Star-ը:
Վանեսան բացի սպորտից, նաև մեծ ուշադրություն է դարձնում սննդին: Այսպիսով, օրական վեց անգամ աղջիկը սպիտակուցային սնունդ է ընդունում և օգտագործում անհրաժեշտ հավելումներ: Բրազիլուհին մարզվում է պրոֆեսիոնալ մարզիչների վերահսկողությամբ և այս փուլում գոհ է իր արդյունքից: