Ֆրանսուհին հայտարարել է, որ կուշտ է առանց սեքսի ամուսնական հարաբերություններից և ամուսնու դեմ դատարան է դիմել:

Նրա հայցը բավարարվել է: Ժան-Լուին և Մոնիկան ամուսնացած են արդեն 21 տարի և երկու երեխա ունեն:

Դատարանը վճռել է, որ Ժան-Լուին պետք է սեքսի բացակայության համար Մոնիկին 10 հազար եվրո տուգանք վճարի:

Դատարանի վճիռը հիմնված է քաղաքացիական օրենսգրիքի վրա, որով հաստատվում է, որ ամուսինները «պարտավոր են համատեղ սեռական կյանք վարել»:

Դատավորը, հրապարակելով վճիռը, հայտնել է. «Ամուսնու և կնոջ միջև սեքսուալ հարաբերություններն արտահայտում են նրանց կապվածությունը, և տվյալ դեպքում դա բացակայում է: Ամուսնանալով՝ ամուսինները համաձայնում են գոյատևել միասին, որը, բացի մնացածից, սեքսով զբաղվել է նախատեսում»:

Ժան-Լուիի պաշտպանը չի կարողացել դատարանին համոզել, որ ամուսինն իր ամուսնական պարտականությունները չի կատարել առողջական վիճակի կամ աշխատանքում զբաղվածության պատճառով: