Առանց ջրի մենք չենք պատկերացնում մեր կյանքը։ Մաքուր, թարմ, սառը, թարմեցնող. ահա այսպես մենք կարող ենք բնութագրել ջուրը։ Սակայն ո՞ր ջուրը կարելի է անվանել էլիտար։ Luxlux.net-ը ներկայացնում է սովորական ջրի ամենաթանկ 5 ապրանքանիշները։
Ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Acqua di Cristallo Tributo a Modigliani աղբյուրի մաքուր ջուրը։ Այն անվանվել է ի պատիվ հայտնի նկարիչ Ամադեո Մոդիլյանիի, իսկ դիզայնը մշակել է մեկ այլ նկարիչ՝ Ֆեռնանդո Ալտամիրանոն։ Շիշը պատված է 25 կարատանոց մաքուր ոսկով։ Այն Ֆրանսիայի աղբյուրի ջրի, Ֆիջի կղզիների և Իսլանդիայի սառցադաշտերի ջրերի խառնուրդ է։ Այս ջրի 1.25 լ արժե 60.000 դոլար։
Bling H2O-ն ԱՄՆ-ի ամենաթանկ ջուրն է, որը խմում են շատ հայտնիներ։ Այն ստեղծել է հոլիվուդյան պրոդյուսեր Քևին Բոյդը՝ իր ընկերներին բյուրեղյա մաքուր ջրով ապահովելու համար։ Ահա թե ինչու են այս ջուրն առաջարկում կինոյի և շոու բիզնեսի բոլոր միջոցառումների ժամանակ՝ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություն, «Էմմի» կամ MTY Music և այլն։ Շիշը զարդարված է Swarowski բյուրեղներով և 0.75 լ արժե 40-70 դոլար։
10 Thousand BC անվանումով ջուրը Կանադայից է։ Վանկուվերից ոչ հեռու գտնվող սառցադաշտն աշխարհին բյուրեղյա մաքրությամբ ջուր է նվիրում։ Այս ջուրը մաքրման կարիք չունի, այն իրականացնում է բնությունը։ 10 Thousand BC ջրի 0.75 լ արժե մոտ 49 դոլար։
Հավայան կղզիներից գործարարներն առաջարկում են փորձել ծովային ջուրը։ Կանաչ շշերում լցված Kona Nigari ջուրը դուրս է բերվում 278 մետրից անմիջապես բաց ծովում։ Զտման մի քանի փուլ անցնելուց հետո այն միևնույնն է՝ ունի թեթևակի աղի համ։ Այս ջրի 0.63 լ արժե 36 դոլար։
Veen անվանումով ջուրը շշալցվում է էքսկլյուզիվ շշերում, որի դիզայնըբազմաթիվ մրցանակներ է ստացել։ Ջուրը նույնպես համարվում է աշխարհում ամենամաքուր, համեղ և օգտակար ջրերից մեկը։ Այն արտադրվում է Լապլանդիայում (Ֆինլանդիա)։ Veen ապրանքանիշը ստեղծվել է 2006-ին, իսկ նրա անվանումը ֆիններենից թարգմանաբար նշանակում է «Ջրի մայր», իսկ այս ջրի 0.75 լ արժե 26 դոլար։