Բրիտանացի խոհարար Էնդի Բեյթսը մեկ ակնթարթում հայտնի է դարձել ՝ պատրաստելով աշխարհում ամենաթանկ՝ $1 225 դոլար արժողությամբ քաբաբը։
Բեյթսը մի օր փողոցում քաբաբ է փորձում և, վերլուծելով բաղադրիչները, մտածում է, թե ինչպես կարելի է արագ սննդից խոհարարական բարձր արվեստի իրական գործ պատրաստել։
Արդյունքում, ամբողջ աշխարհը խոսում է մի ուտեստի մասին, որն անվանում են «ոսկե քաբաբ»:
Ուտեստի պատրաստման համար օգտագործվում է ամենաթանկ համեմունքով՝ զաֆրանով, պատրաստված լավաշ: Զաֆրանը լավաշին տալիս է վառ դեղին գույն և շատ նուրբ, յուրահատուկ համ։ Իսկ որպես քաբաբի միս օգտագործվում է Պիրենեյան թերակղզում բուծված հորթի միսը։
Գլխավոր բաղադրիչներն ուտելի ոսկին ու պլատինն են։ Բացի զանազան յուրահատուկ համեմունքներից, քաբաբի պատրաստման մեջ խոհարարն օգտագործում է նաև հունական ֆետա պանրի լավագույն տեսակը։
Այս ամենը եզրափակում է յուրահատուկ թանձրահյութը (սոուս), որը բաղկացած է շատ կծու չիլի պղպեղից, վարունգի և անանուխի յոգուրտից, որոնք խառնված են Krug շամպայնով։