Բրիտանացի գեղանկարիչ էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի «Լյուսյեն Ֆրեյդի դիմանկարի 3 էսքիզ» կտավը Christie’s աճուրդի տանը վաճառվել է 142,4 մլն դոլարով: Այսպիսով' կտավը դարձել է աշխարհի ամենաթանկ արվեստի գործը, որը երբևիցե վաճառել են աճուրդի ժամանակ:
1969-ին նկարած կտավում պատկերված է Բեկոնի ընկեր բրիտանացի գեղանկարիչ Լյուսյեն Ֆրեյդը: Նա նստած է աթոռի վրա' սպիտակ վերնաշապիկով' վեր քշտած թևերով, որոնք հստակ երևում են վառ դեղին ֆոնի վրա: Բեկոնն ու Ֆրեյդը ծանոթացել էին 1945-ին: Նրանք տասնամյակներ շարունակ մտերիմ ընկեր էին և բազմիցս նկարել են միմյանց դիմանկարները:
Մինչև այս աշխարհի ամենաթանկ կտավը համարվում էր նորվեգացի գեղանկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչը», որը աճուրդի էր հանվել 119,9 մլն դոլարով: