Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» գործը Նյու Յորքի Christie's աճուրդում վաճառվել է 27 միլիոն դոլարով: Այդ մասին հաղորդել է աճուրդային տունը՝ ամփոփելով իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի դասականների ստեղծագործությունների՝ մայիսի 6-ի երեկոյան կայացած աճուրդի արդյունքները՝:

 

«Ջրաշուշանները» ռեկորդ չեն դարձել ո՛չ Christie's-ի, ո՛չ էլ իր իսկ հեղինակի համար: 2008 թվականին Մոնեի 1919 թվականի նկարը, որտեղ նույնպես պատկերված են ջրաշուշաններ, վաճառվել Է 80,4 միլիոն դոլարով:

 

«Կնոջ դիմանկարը» («Dora Maar»), որտեղ Պաբլո Պիկասոն պատկերել է իր մուսային և սիրուհուն՝ Դորա Մաարին, գերմանացի հավաքորդներ Վիկտոր և Մարիաննա Լանգենների հավաքածուից, վաճառվել է 22,565 միլիոն դոլարով: