Անգլիացի Էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի «Ջոն Էդվարդսի դիմանկարի երեք ճեպանկար» կտավը մայիսի 13-ին Նյու Յորքի Christie's աճուրդային տանը վաճառվել Է 80,8 միլիոն դոլարով:

 

Կտավում պատկերված է Բեկոնի մտերիմ ընկերը՝ Ջոն Էդվարդսը, որը բարմեն էր աշխատում Լոնդոնում: Նրանց բարեկամության 16 տարվա ընթացքում նկարիչն ստեղծել է Էդվարդսի առնվազն 30 դիմանկար:

 

«Ջոն Էդվարդսի դիմանկարի երեք ճեպանկար» կտավը չի կարողացել գերազանցել այն ռեկորդը, որը սահմանել Էր Բեկոնի մեկ այլ եռանկար: 2013 թվականին «Լյուսիեն Ֆրոյդի դիմանկարի երեք ճեպանկար» կտավը Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել Է 142,4 միլիոն դոլարով՝ դառնալով արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, որը երբևԷ վաճառվել Է աճուրդում: