Tert.am

Վաղուց վերացած փղաթռչնի (elephant bird) ձուն Լոնդոնում կայացած Christie’s աճուրդի շրջանակներում վաճառվել է 101 հազար դոլարով, ինչը սպասված գնից կրկնակի թանկ է։

Ինչպես նշում է Daily Mail-ը, 23 սմ տրամագծով ու 30 սմ բարձրությամբ բացառիկ ձուն ձեռք է բերել անհայտ մի գնորդ, ով հեռախոսով մոտ 10 րոպե մասնակցել է աճուրդին։

Մասնագետները ձուն հայտնաբերել են Մադագասկարում և գտնում են, որ այն 17-րդ դարի է։ Համեմատության համար Daily Mail-ը նշում է, որ վաճառված նմուշը 100 անգամ ավելի մեծ է սովորական հավի ձվից։

Փղաթռչունները եղել են 3.5 մետրանոց հսկայական թռչուններ, որոնք չեն կարողացել թռչել և սնվել են մրգերով։ Մասնագետները նշել են, որ վաճառված ձվի մեջ հիանալիորեն պահպանվել է թռչնի սաղմը։