«Օսկարի» արձանիկը, որը 1942 թվականին հանձնվել է բեմադրող նկարիչ Ջոզեֆ Ռայթին «Նկարիչների լավագույն աշխատանքի» համար «Սիրածս աղջիկ Սելը» ֆիլմում, ԱՄՆ-ի Ռոդ Այլենդում կայացած աճուրդում վաճառվել է 79 հազար 200 դոլարով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Ռայթը մահացել Է 1985 թվականին, եւ արձանիկը ժառանգությամբ անցել է նրա եղբորորդուն: Brairbrook Auctions աճուրդային տան ներկայացուցիչ Նենսի Թեյլորը հրաժարվել է հայտնել գնորդի անունը:
Նրա խոսքով՝ սկզբնապես Brairbrook Auctions-ի փորձագետները հազվագյուտ արձանիկը գնահատել են 5 հազար – 30 հազար դոլար, սակայն աճուրդի հենց սկզբից գինը թռել Է մինչեւ 32 հազար դոլար:
Արձանիկն ունի շուրջ 34,3 սանտիմետր (13,5 դյույմ) բարձրություն եւ կշռում Է 3,9 կիլոգրամ (8,5 ֆունտ): Սկզբնապես պարգեւը պատրաստվում Էր բրոնզից, այժմ այն արտադրում Է Չիկագոյում գտնվող R.S.Owens&Company ընկերությունը՝ օգտագործելով հատուկ համահալվածք՝ պատված 24 կարատ ոսկով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: