Հոլիվուդյան կինոդերասանուհի Մերիլին Մոնրոյի ականջօղերը 185 հազար դոլարով վաճառվել են Լոս Անջելեսի շրջանի՝ Բեվեռլի Հիլզի «Ջուլիենս» աճուրդում: Այս մասին հայտնել են աճուրդի կազմակերպիչները:

 

Ըստ աճուրդային տան տվյալների՝ կինոաստղը վանակնով զարդարված ականջօղերը կրել Է 1955 թվականին «Դաջված վարդը» կինոնկարի պրեմիերայի ժամանակ: Գնորդի անունն առայժմ հայտնի չԷ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: