Life.panorama.am-ը գրում է.
Բեվերլի Հիլզում աճուրդով վաճառվել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Մերլին Մոնրոյի պլաստիկ վիրահատությունների մասին փաստող բժշկական փաստաթղթերը:
Աճուրդը կայացել է Բեվերլի Հիլզում: Գնորդի անունը գաղտնի է պահվում: Աճուրդի հանված փաստաթղթերում առկա են Մերիլին Մոնրոյի բժիշկների գրառումները, ինչպես նաև ռենտգենյան լուսանկարները:
Բժիշկներից մեկի գրառմամբ փաստաթղթում ասվում է, որ դերասանուհին բողոքում է «ծնոտի դեֆորմացիայից», իսկ 1950թ.-ին թվագրված փաստաթղթերից մեկում հիշատակվում է դնչի կռճիկային իմպլանտի մասին:
Julien's Auctions աճուրդի տան մամլո հաղորդագրության մեջ ասված է, որ այդ վիրահատությունը կատարվել է քթի պլաստիկ վիրահատության հետ միասին:
Իսկ մեկ այլ փաստաթղթում հիշատակված է, որ դերասանուհին 1957 թվականին ունեցել է արտարգանդային հղիություն: