Մեծ Բրիտանիայի Դերբիշիր կոմսությունում կայացած աճուրդում Ջոն Լենոնի հայտնի պիջակը վաճառվել է 10.800 դոլարով, գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով Herald Sun թերթին:
Փիրուզագույն պիջակը երկար ժամանակ գտնվել է «բիթլզների» իրերի հավաքորդ, երաժիշտ Ջո Ջոնսոնի հավաքածուում: Ավելի ուշ նա նվիրել է այն իր ընկերուհի Թոնի Գոդարին՝ ծննդյան առթիվ: Գոդարի խոսքով՝ նա պահել է պիջակը 25 տարի, «իսկ այժմ եկել էր այն վաճառելու ժամանակը»:
Լենոնի պիջակը ձեռք է բերել երգչի իրերի հավաքորդ մի կին, որը ցանկացել է չհրապարակել իր անունը: Չինական կանգուն օձիքով պիջակը տեղ-տեղ մաշված է երևում: Ինչպես նշվում է, Լենոնը կրել է այն 1960-ական թվականների վերջերին: