Ավստրիացի հայտնի գեղանկարիչ Գուստավ Կլիմտի «Գյուղական այգի» (Bauerngarten) կոչվող կտավը Լոնդոնի Sotheby's հեղինակավոր աճուրդում վաճառվել է 47,97 մլն ֆունտ ստերլինգով (59.3 մլն դոլարով), փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ Sotheby's-ի պաշտոնական կայքի՝ դա ողջ պատմության մեջ Եվրոպայում տարբեր աճուրդի տների կողմից երրորդ ամենախոշոր գումարով վաճառված կտավն է:
Կազմակերպիչները համոզված են, որ Bauerngarten այն լավագույն աշխատանքներից է, որ երբևէ ներկայացվել է իրենց աճուրդում: