Քիմ Քարդաշյանի խորթ հայրը սեռափոխությունից հետո առաջին անգամ հանդիպել է իր երկրորդ կնոջ և որդիների հետ: Բրյուսի երկրոդ կինը ինսթագրամի իր էջում հրապարակել է այդ հանդիպումից արված ընտանեկան լուսանկարը:
Բրյուս Ջենները երկրորդ կնոջ` դերասանուհի Լինդա Թոմփսոնի հետ ամուսնացել է 1976 թվականին և 7 տարի անց ամուսնալուծվել: Այդ ամուսնությունից նա երկու որդի ունի`Բրենդոնը և Բոնդին:
Նշենք, որ Քիմի հայրը երեք անգամ է ամուսնացած եղել: Առաջին ամուսնությունից սեռափոխված Բրյուսը, ով այժմ հայտնի է Քեյթլին Ջեններ անվամբ, ևս երկու երեխա ունի` մեկ աղջիկ և մեկ տղա: