86-ամյա բրիտանացի մոդել Դաֆնա Սելֆը չի շտապում ավարտել մոդելի իր կարիերան: Վերջերս նա միանգամից երկու բրենդի դեմք է դարձել: Դաֆնա Սելֆը աշխարհի ամենատարեց մոդելն է: Իր կարիերան նա սկսել է 70 տարի առաջ:
Այժմ նա համագործակցում է գովազդային տարբեր ընկերությունների հետ: Վերջերս նա առաջարկ է ստացել նկարահանվելու "Vans and & Other Stories" բրենդի գովազդային արշավում: