![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/221185.png&w=300&h=200&mt=1581620400)
ԱՄՆ-ում 56-ամյա կինը հայտնվել է Sports Illustrated ամսագրի կազմակերպած մրցույթի եզրափակչում: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Քեթի Ջեիկոբսը պոդիումի վրա հանդես է եկել 20-ամյա աղջիկների հետ:
Ժյուրիի որոշմամբ՝ նա հայտնվել է լավագույն մոդելների 6-յակում: Ամերիկուհին տեսանյութ է հրապարակել, որում արտասվելով շնորհակալություն է հայտնել: Նա նշել է, որ նման արդյունքը մեծ նշանակություն ունի իր համար:
Ջեիկոբսն ընդգծել է, որ շատերի կարծքով՝ 50-ն անց մարդիկ արդեն թոշակառու են, բայց ինքը ցանկանում է ապացուցել, որ դա այդպես չէ:
56-ամյա ամերիկուհին մտադիր է շարունակել իր մոդելային կարիերան և նորանոր պոդիումներ գրավել:
![](https://lurer.com/disc/13-02-20/ffbd5559a52aac344486b6f90765a621.jpg)
![](https://lurer.com/disc/13-02-20/185a052c12c073eb2116a11672087c43.jpg)
![](https://lurer.com/disc/13-02-20/15b9cc7416b2a2e707ae3d5e8afccd1c.jpg)
![](https://lurer.com/disc/13-02-20/1d6d213fff0104edd3824ed5012440c8.jpg)
![](https://lurer.com/disc/13-02-20/8f95eaf029c6e351cbc48efbbd4551bc.jpg)
![](https://lurer.com/disc/13-02-20/465e6ebe4a6eb6d18bc17939816b3a5f.jpg)
![](https://lurer.com/disc/13-02-20/68afba9a1b3c691756e9b510a62633e1.jpg)
![](https://lurer.com/disc/13-02-20/4aa996357c6fee4516bbcd5806840a73.jpg)