Հուլիսի 10-ին Netflix հարթակում տեղի է ունեցել հերթական ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերում ամերիկացի դերասանուհի Շարլիզ Թերոնն է։ «Stellar» ամսագրին տված հարցազրույցում նա հայտնել է, որ լուրջ վնասվածքներ է ստացել, որոնցից հետո մի քանի վիրահատության կարիք կունենա։
«Անմահ գվարդիա» կինոժապավենում Շարլիզը մարմնավորել է մարտիկ Էնդիի կերպարը, որը թիմի հետ ձգտում է դիմակայել չարագործներին ու պաշտպանել խաղաղ բնակիչներին։ Նկարահանումների ընթացքում Թերոնը ստիպված է եղել առանց կասկադյորի օգնության բազմաթիվ հնարքներ կատարել։
Աստղը լրջորեն վնասել է ձեռքը, որն արդյունքում թմրել է։ Դերասանուհին, սակայն, շարունակել է նկարահանվել՝ չհասցնելով ամբողջական հետազոտություն անցնել։
«Ես, ըստ էության, չէի վերահսկում սեփական ձեռքս։ Ձիու վրա նստած նկարահանվում էի ձեռքով, որը ոչ մի կերպ չէր գործում։ Միայն երբ նկարահանումներն ավարտվեցին, ես իմացա, որ ստիպված եմ երեք վիրահատություն անցնել»,- պատմել է Շարլիզը։