Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը վնասել Է ձեռքն Ավստրալիայում «Կարիբյան ծովի ավազակները: Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales) ֆիլմի նկարահանումների ժամանակ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Hollywood Reporter շաբաթահանդեսին:

 

Հրատարակության տվյալներով՝ մջադեպը տեղի Է ունեցել անցած հանգստյան օրերին, եւ այժմ Դեփը վերադառնում Է ԱՄՆ վիրահատության համար: Տեղի ունեցածի այլ մանրամասներ չեն նշվում:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նավապետ Ջեք Ճնճղուկի մասին թվով հինգերորդ ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2015 թվականի փետրվարին Ավստրալիայի այն շրջանում, որը հայտնի Է որպես Ոսկե ծովեզերք:

 

Պլանների համաձայն՝ The Walt Disney Company-ի կինոնկարի պրեմիերան պետք Է կայանա 2017 թվականի հուլիսի 7-ին: