Դերասան Ջոնի Դեփը ձեռքի վնասվածքից հետո վերադարձել Է «Կարիբյան ծովի ավազակները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի նկարահանումներին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել Է կինոնկարի պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը:

 

«Նավապետ Ջեք Ճնճղուկը վերադարձել է, և մենք նրան թույլ չենք տա հեռանալ»,- գրել Է նա՝ իր հաղորդագրությանը լուսանկար կցելով ֆիլմի նկարահանումներից: Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, Դեփի բացակայությամբ նկարահանվել են այն բոլոր տեսարանները, որնց նա չի մասնակցում:

 

«Կարիբյան ծովի ավազակները 5»-ի նկարահանումներն սկսվել են փետրվարի 17-ին Ավստրալիայում: Մարտի 10-ին հայտնի է դարձել, որ ֆիլմի գլխավոր աստղ Ջոնի Դեփն ավստրալացի մոտոցիկլավար Միք Դուանի տանը կայացած երեկույթի ժամանակ վնասել Է ձեռքը: Ականատեսների ասելով՝ նա վնասվածք է ստացել կատաղության նոպայի ժամանակ՝ բռունցքով հարվածելով պատին: Դերասանն ստիպված վերադարձել է ԱՄՆ, որտեղ նրան վիրահատել են:

 

«Կարիբյան ծովի ավազակները» կինոպատումի հինգերորդ ֆիլմը պետք Է վարձույթ դուրս գա 2017 թվականի հուլիսի 7-ին: Նախորդ չորս ֆիլմերն ամբողջ աշխարհում հավաքել են ավելի քան 3,73 միլիարդ դոլար: