Դերասան Դուեյն Ջոնսոնը Լոս Անջելեսում ներկա է գտնվել իր մասնակցությամբ Netflix-ի նոր՝ «Կարմիր ծանուցում» (Red Notice) ֆիլմի պրեմիերային։ Միջոցառմանը հայտնի դերասանին ուղեկցել են նրա մայրը եւ հայ կինը՝ Լորին Հաշիյանը։
Daily Mail-ի հաղորդմամբ՝ Ջոնսոնը ժապավենի պրոդյուսերն է, ինչպես նաեւ խաղում է դրանում։
Պարբերականը նշում է, որ հայուհի Լորին Հաշիյանը Ջոնսոնի երկրորդ կինն է․նրանք ամուսնացել են 2019թ․-ին։
Ժապավենում, որը Netflix-ում հասանելի կլինի նոյեմբերի 12-ից, Ջոնսոնը խաղում է հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալի դերը, որը փնտրում է աշխարհի ամենաորոնվող հանցագործին։ Ժապավենում խաղում են նաեւ Գալ Գադոթն ու Ռայան Ռեյնոլդսը, որոնք եւս մասնակցել են պրեմիերային։