Սիլվեսթեր Ստալոնեն, Ջեյսոն Ստետհեմը, Անտոնիո Բանդերասը շարունակում են տարբեր երկրներում ներկայացնել "The Expendables 3" ֆիլմը: Նրանք արդեն հասցրել են Գերմանիայում և Անգլիայում ներկայացնել ֆիլմը, իսկ երեկ Ֆիլմի պրեմիերան ցուցադրվել է Փարիզի "Georges V" հյուրանոցում:
Դերասանները լուսանկարվել են իրենց երկրպագուների հետ և ստորագրություններ բաժանել: Ստալոնեին այս անգամ կրկին ուղեկցել են կինն ու աղջիկները: